Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ասում են...

Ասում են...
22.11.2016 | 00:25

...թե պառլամենտ մտնելու համար պայքարը երբևէ այդքան թեժ չի եղել քաղաքական ուժերի միջև, որքան այս անգամ. շատ մեծ մրցավազք է դեպ նախագահական՝ թե՛ անհատական, թե՛ «կորպորատիվ» մակարդակներում. բոլորը միաբերան կրկնում են` «իր խոսքին ենք սպասում, ինքը ոնց կասի»:

Անգամ անչափ «ընդդիմադիր» ուժերը, որոնք «կենաց-մահու» թշնամություն են ունեցել Բաղրամյան-26-ի հետ, հիմա մտածում են՝ «եթե սաղ պետք է պայմանավորվեն, պառլամենտ մտնեն, մե՞նք ինչի մնանք դրսում»։ ՈՒ «փոստային աղավնիներ» և դեսպանորդներ են գտնում` բանակցելու-բարեխոսելու համար:

Դիտվել է՝ 6435

Մեկնաբանություններ